ԱՄՆ-ում 2013թ. 3-րդ եռամսյակում համացանցում գովազդ տեղադրելու ծախսերը կազմել են 10,7 մլրդ դոլար, որը ռեկորդային է այս ոլորտի համար, ասված է  Interactive Advertising Bureau եւ   PricewaterhouseCoopers ընկերությունների համատեղ զեկույցում:

2012թ. համեմատ համացանցային գովազդի ծախսերն աճել են 15%-ով, իսկ 2013թ. 2-րդ եռամսյակի  համեմատ՝ 4,2%-ով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

PricewaterhouseCoopers-ի ներկայացուցիչ Դեյվիդ Սիլվերմենի խոսքով՝ համացանցային գովազդը չափազանց արդյունավետ է, քանի որ մարդիկ  ժամանակի մեծ մասը համակարգչի առջեւ են անցկացնում: