Հարավկորեական Samsung ընկերությունը 2014թ. հեռուստացույց կներկայացնի, որը հասկանում է մատների շարժումները: Նոր սարքը կներկայացվի 2014թ. հունվարին Լաս Վեգասում կայանալիք սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում, փոխանցում է Samsung Tomorrow պաշտոնական կայքը:
Օգտվողը մատների շարժումով կարող է փոխել ալիքները, կարգավորել ձայնը, նաեւ որոնել եւ ընտրել քոնթենթը: Յուրաքանչյուր գործողությանը կհամապատասխանի առանձին ժեստ. Օրինակ ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ մատների շարժումը նշանակում է դադար տալ եւ վերադառնալ նախորդ էկրանին:
Smart TV-ները նաեւ ձայնային բարելավված կառավարմամբ են հագեցած. ալիքը փոխելու համար մեկ արտահայտություն պետք է ասել: Ըստ հեղինակների՝ 2014թ. հեռուստացույցները ավելի շատ լեզուներ կհասկանան:





























