Նյույորքցի ինֆորմատիկայի ուսուցիչ Մայքլ Թոմասոնը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես տեսախաղերի աշխարհում ամենամեծ հավաքածուի տեր:
Նրա տնային արխիվում 10607 խաղ են հաշվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ABC-ն:
Թոմասոնն իր հավաքածուից երկու անգամ հարկադրաբար բաժանվել է. առաջինը 1989թ.՝ ստացված գումարով Sega Genesis խաղային սարքը գնելու համար, երկրորդը՝ 1998-ին՝ հարսանիքի ծախսերը հոգալու համար:
Այդ օրվանից սկսած ինֆորմատիկայի ուսուցիչը համալրել է իր արխիվը նոր խաղերով: Մայքլի խոսքով՝ ինքը դեռ բոլոր խաղերը չի փորձել, քանի որ շաբաթական ընդամենը երեք ժամ է հաջողվում հատկացնել խաղերին:





























