Իրանական խորհրդարանը հերթական անգամ սկսել է երկրի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու հարցի քննարկումները: Այս մասին հաղորդում է The Associated Press –ը` վկայակոչելով  իրանական լրատվամիջոցները:

Թեհրանական ագլոմերացիայում գերբնակեցվածությունն ու օդի աղտոտվածությունը այդ նախաձեռնության հիմնական պատճառներից է:

Մասնավորապես, որպես նոր մայրաքաղաք կարող է ընտրվել փոքրիկ Պարանդ քաղաքը, որը Թեհրանից 35 կմ դեպի հարավ-արեւելք է ընկած:

Եթե օրենսդիրներն արտոնեն որոշումը, ապա կձեւավորվի հատուկ հանձնաժողով, որը երկու տարիների ընթացքում կդիտարկի երկրի նոր վարչական կենտրոնի մասին հարցը: