«Ռոկոտ» թեթեւ կարգի հրթիռ-կրիչը բարեհաջող մեկնարկել է Ռուսաստանի Պլեսեցկի տիեզերակայանից, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդվում է նաեւ, որ նպատակային ուղեծրի բարձրությունը կազմում է 1500կմ:
«Ռոկոտ» հրթիռը ստեղծվել է РС-18 բալիստիկ հրթիռի հիման վրա եւ օգտագործվում է մինչեւ 2 տոննա զանգվածով տիեզերական սարքերը ցածր մերձերկրյա ուղեծրեր դուրս բերելու համար:
Նշվում է, որ սա «Ռոկոտ» հրթիռ կրիչի չորրորդ մեկնարկն է:




























