Թուրքիան նախատեսում է հունիսի 1-ին անցնել էլեկտրոնային անձնագրերի: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Թուրքիայի դեսպանների մասնակցությամբ անցկացվող նիստում քննարկվել են Թուրքիայի քաղաքացիներին էլեկտրոնային արտասահմանյան անձնագրեր տալու հետ կապված հարցերը: Դա հնարավորություն կտա հյուպատոսական ծառայություններ մատուցել նաեւ ինտերնետի միջոցով: Դեսպանները այս առնչությամբ հայտարարել են, որ հին անձնագրերը նույնպես ուժի մեջ կլինեն, եւ հին անձնագրերի տերերը կարող են նրանց ժամկետը երկարացնել մինչեւ 2014 թվականը:
Հասանելի է
русскийՏեղադրություն


























