«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում իրականացվեց «Նամակ Ձմեռ պապիկին» միջոցառումը։ Beeline աշխատակիցներն՝ ի դեմս «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինի, սեփական միջոցներով երեխաների համար գնեցին այն ամենն, ինչ նրանք խնդրել էին Ձմեռ պապիկից։ Այսօր կայացած Ամանորյա միջոցառման ընթացքում նրանցից յուրաքանչյուրը Ձմեռ պապիկից եւ Ձյունանուշից ստացավ իր ցանկացած նվերը։ Բացի նվերներից, ընկերության աշխատակիցներն երեխաներին ուրախեցրեցին տոնական տորթով եւ քաղցրավենիքով։

«Հաշված օրեր են մնացել ամենալուսավոր, բարի եւ ուրախ տոներին։ Շատ շուտով մենք մեր ընտանիքի եւ բարեկամների հետ միասին կդիմավորենք Ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Այսօր, մեր ընկերության աշխատակիցների շնորհիվ, ավագ սերնդի ուշադրությունը եւ ամենավառ ընտանեկան տոնի ջերմությունը ստացան «Նագաշյան Մանուկների տան»  երեխաները։  Ուրախ ենք, որ երեխաներին կարող ենք պարգեւել հույս եւ հավատ, մարդկային վերաբեմունք եւ բարություն՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

«Ես անչափ շնորհակալ եմ «ԱրմենՏել» ընկերությանը մեր սաներին այս հրաշալի տոնը պարգեւելու համար։ Արդեն երկրորդ տարին է, ինչ «ԱրմենՏել»–ը մեզ աջակցում է Ամանորյա միջոցառման իրականացման գործում։ Ավելին, մենք զգում ենք այս ընկերության սերն ու հոգատարությունը ոչ միայն տոնական օրերին, քանի որ այս ընկերությունը ցուցաբերում է շարունակական հոգատարություն ողջ տարվա ընթացքում»,– նշել է «Նագաշյան Մանուկների տուն» Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը։

Նշենք, որ սա առաջին բարեգործական ակցիան չէ, որ իրականացվում է «ԱրմենՏել» ընկերության կողմից «Նագաշյան Մանուկների տան» սաների համար։  Ընկերության աջակցության շնորհիվ 2012-2013թթ  ընթացքում կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, ինչպես նաեւ իրականացվել են բարեկարգման աշխատանքներ։