Իրանում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, 4,1 մագնիտուդով երկրաժաշտ է տեղի ունեցել:

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է երկրի հարավ-արեւելքում գտնվող Քերման նահանգի Սիրահ քաղաքի մոտ՝ 8 կմ խորության վրա: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի երկրաֆիզիկայի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: