Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Սուրբ Ծննդյան առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Մեծ ուրախությամբ եւ ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը եւ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Նոր Տարվա՝ 2014թ. եւ ողորմածության ու մարդասիրության մարգարե Հիսուս Քրիստոսի երջանկաբեր Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

Վերադարձը աստվածային գերաշնորհ մարգարեների վեհ ուսմունքներին, ժողովուրդների ու մշակույթների միջեւ ընդհանրությունների խորացումը եւ վեհ նպատակներին ապավինելը հող է ստեղծում ազգերի միջեւ բարեկամության ու համախոհության ամրապնդման համար, որն էլ ավետում է հանդուրժողականությամբ, խաղաղությամբ ու բարեկամությամբ լի եւ պատերազմից ու բռնությունից զերծ աշխարհի ձեւավորումը:

Հուսով եմ, որ նոր տարում համատեղ ջանքերի, համախոհության, համայն աշխարհում խաղաղության եւ անվտանգության հաստատման եւ երկրների միջեւ բարեկամության ամրապնդման ականատեսը լինենք:

Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ երջանկություն եւ փառք»: