Apple-ը կրկին պահանջում է արգելել ԱՄՆ-ում Samsung-ի հին սմարթֆոնների ու պլանշետների վաճառքը:
Ընդհանուր առմամբ՝ iPhone-ի արտադրողը պնդում է, որպեսզի դադարեցվեն քսան մոդելների վաճառքը, այդ թվում՝ Galaxy S 4G եւ Galaxy Tab 10.1: Բջջային սարքերի այդ տարբերակները Քալիֆորնիայում Apple-ի ու Samsung- ի առաջին վեճի պատճառն էին: Այն ժամանակ դատարանը որոշում էր կայացրել, որ Samsung-ը խախտում է Apple-ի պատենտային իրավունքնրը:
Apple-ի ներկայացուցիչները պնդում են, որ Samsung-ի արտադրանքի հին մոդելների վաճառքն արգելելը կպաշտպանի ընկերության շահերը ու կկանխի հետագայում իր պատենտների խախտելու հնարավորությունը, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:





























