ՆԱՍԱ-ն նոր ռոբոտ է ներկայացրել, որն ստացել է Super Ball Bot անունը: Այն նախատեսված է Սատուրնի խոշորագույն արբանյակ Տիտանի մակերեւույթին աշխատելու համար:  Այն տարօրինակ գնդաձեւ կառուցվածք է՝ բաղկացած զսպանակներից եւ երկար ձողերից:

Տարօրինակ եւ բավականին ճկուն կոնստրուկցիան պատրաստված է կոշտ եւ ճկուն տարրերից, որը մեխանիզմին հնարավորություն է տալիս  ոչ մի տեղաշարժվել, այլեւ արդյունավետ դիմանալ ծանրաբեռնվածությանը:

Օրինակ Super Ball Bot-ը չի վնասվի մակերեւույթին ընկնելիս: Ենթադրվում է, որ  այն Տիտանի մակերեւույթի վրա կնետվի 100 կմ բարձրությունից, եւ արբանյակի խիտ մթնոլորտի շնորհիվ կիջնի ցած:

Ռոբոտը անվավոր մեխանիզմների համեմատ նաեւ առավելություն ունի, այն չի խրվի ավազների մեջ: