Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հերքել է Իրանի դեսպանի խոսքերն այն մասին, որ Իրանը պատրաստ է նվազեցնել Հայաստան մատակարարվող գազի գինը:
Ելույթ ունենալով այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ, հակառակը, վերջինե երեք տարիների պրակտիկան ցույց է տալիս, որ Իրանը ձգտում է վերանայել Էլեկտրաէներգիայի դիմաց գազի մատակարարման պայմանագիրն ու բարձրացնել սակագինը:
«Այլ հաղորդագրություն մենք չենք ստացել: Դա ավելի շուտ պետք է դիտարկել որպես դիվանագիտական թյուրիմացություն: Նման բան լինում է եւ դա չպետք է մթագնի Իրանի հետ մեր հարաբերությունները»,-ընդգծել է վարչապետը:





























