Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում սեփական արտադրության սմարթֆոնների եւ պլանշետների արտադրության հեռանկարը լուրջ ձեռքբերում է համարում: Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 27-ի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:
Ռուսաստանի հետ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի իրականացման մասին հարցին ի պատասխան վարչապետը նշել է Մերգելյանի անվան ԳՀԻ-ի եւ «Մարս» գործարանի օրինակը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ռուսաստանցի գործընկերների հետ որոշել էին այդ ձեռնարկությունների հիմքի վրա ազատ առեւտրի գոտի ստեղծել: 2013թ. ընտրվել էր օպերատորը, եւ գոտին գործարկվել էր: Երկրորդ կարեւոր ձեռքբերումն այն է, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել այն ծրագրին, որը նախատեսում է ազատ առեւտրի գոտում հայկական այֆոնների, այփադների, պլանշետների արտադրություն` հայրենական պահանջկոտ սպառողին բավարարելու համար:




























