2013թ. «Յանդեքս»  համացանցային ընկերությունը  առաջին անգամ դարձել է Ռուսաստանի ամենախոշոր մեդիան՝ առաջ  անցնելով «Առաջին ալիքից»:

Հաղորդվում է, որ «Յանդեքսի» ինն ամսվա եկամուտը կազմել է 27,4 միլիարդ ռուբլի (~840 միլիոն դոլար), որը 37%-ով ավելին է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:  Եթե ընկերությունը աճի նույն տեմպերը պահպանի, ապա դրա տարեկան եկամուտը կլինի   40 միլիարդ ռուբլի (~1,225 միլիոն ռուբլի):

Վերջին տարիներին «Առաջին ալիքի» եկամուտն աճել է շուկայի մակարդակով կամ էլ ավելի դանդաղ: Ալիքը հայտարարագրում է միայն տարեկան ֆինանսական արդյունքները, սակայն փորձագետները կանխատեսում են, որ «Առաջին ալիքի» եկամուտը դժվար թե 32 միլիարդ ռուբլուց ավելին կլինի:

 «Յանդեքսը» վերահսկում է երկրի առցանց գովազդի  կեսը, իսկ «Առաջին ալիքը»`  «եթերային հեռուստագովազդի միայն 20%-ը, հայտնում է «Վեդոմոստին»: