ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Հայաստանի խորհրդարանում որոշել է լրագրողներին «հայրենասիական» տորթեր հյուրասիրել: Երկու տորթերից մեկի վրա գրված էր «Ազատ, անկախ, միացյալ Հայաստան», իսկ մյուսի վրա՝ «Նոր Հայաստան-2014»:

Նա նաեւ ցույց է տվել շնորհավորական բացիկները, որոնք ինքն ընտրել է թանգարաններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համար:

Տիգրան Սարգսյանի համար Փոստանջյանը փոքրիկ գառնուկի տեսքով բացիկ է պատրաստել: «Թող յուրաքանչյուրը եւ անձամբ Տիգրան Սարգսյանը մտածեն, թե դա ինչ է նշանակում: Այն, ինչ տեղի է ունենում մեր հասարակությունում, նույնպես կարող է նման ավարտ ունենալ»,-ասել է նա:

ՀՀ նախագահին եւ ՍԴ նախագահին ընդդիմադիր գործիչը բացիկ կնվիրի, որի վրայի պատկերը խորհրդանշում է  այն, որ ներկա իշխանությունը փորձում է համոզել հասարակությանը, որ ինքը ոչինչ չի հասկանում պետական շահերից: «Օրինակ, Ստրասբուրգում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մենք դեռ չգիտենք, թե ինչ օգուտներ կարող ենք ունենալ Մաքսային միությունից: Այն դեպքում, երբ մինչ այդ եւս մեկ տարբերակ կար այլ միության հետ համագործակցության»,-նշել է Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ հենց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի օգնությամբ վիճարկվող փաստաթղթերը լեգիտիմություն ստացան: