Ռուս տիեզերագնացներ Օլեգ Կոտովն ու Սերգեյ Ռյազանսկին ավարտել են ուղեծրում իրենց աշխատանքները՝ բաց տիեզերքում ռեկորդային 8 ժամ 7 րոպե անցկացնելով: Նախորդ անգամ տիեզերագնացներ Ֆյոդոր Յուրչիխինն ու Ալեքսանդր Միսկուրկինը անօդ տարածությունում այցկացրել էին 7 ժամ 29 րոպե, հաղորդում է ՌԲԿ-ն:

Բաց տիեզերքում նրանք տեխնիկական աշխատանքներ են իրականացրել:

Հաղորդվում է, որ տիեզերագնացները իրենց լավ են զգում, ՄՏԿ անձնակազմի թռիչքը շարունակվում է նախատեսված ծրագրով:

Նշվում է, որ տիեզերքում մնալու ժամանակահատվածի առումով ռեկորդը սահմանել են ամերիկացի տիեզերագնացները՝ իննը ժամ: