Հարավչինական գյուղատնտեսական համալսարանի աշխատակիցները խոճկորներ են ստեղծել, որոնք մթության մեջ կանաչ լույս են տալիս: Իրենց հայտնագործության համար գիտնականները օգտագործել են մեթոդիկա, որը մշակել է Հավայան համալսարանը:
Խոճկորների հետ էքսպերիմենտի համար օգտագործվել է ֆլուորեցենտային պրոտեինը, որը վերցվել է մեդուզաներից: Այդ պրոտեինը ներարկվել է խոճկորների սաղմի մեջ: Լույս աշխարհ եկած խոճկորները մթության մեջ լույս տալու ընդունակություն են ձեռք բերել:
Չինացի մասնագետներն իրենք զարմացել են ստացված արդյունքից:
Նշվում է, որ նոր խոզուկները ոչնչով չեն տարբերվում սովորական կենդանիներից ու շեղումներ չունեն:
Գիտնականների նպատակը արյան հիվանդությունների դեմ պայքարելու ոչ թանկարժեք ու արդյունավետ միջոցի ստեղծումն էր:





























