Իրանական «Բուշեր» ԱԷԿ-ը առաջիկա երկու ամսում կդադարեցնի իր աշխատանքը: Այդ մասին հաղորդել ե Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Նրա խոսքով, որը մեջբերում է IRNA-ն, այդ ընթացքում կայանում վերալիցքավորում կիրականացվի: Սալեհին հավելել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունները չորս նոր ատոմային ռեակտորների շինարարության շուրջ շարունակվում են:
Նա նաեւ նշել է, որ իրանցի գիտնականների կողմից մշակված նոր սերնդի հազար ցենտրիֆուգերն արդեն տեղադրված են, սակայն ուրանի հարստացում այս պահին տեղի է ունենում միայն առաջին սերնդի ցենտրիֆուգերի օգնությամբ, ինչը համապատասխանում է ժնեւյան համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել Իրանի ու միջազգային հանրույթի միջեւ նոյեմբերին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԻԱԷԿ ղեկավարը պատմել է, որ նոր սերնդի ցենտրիֆուգերի ծավալը երեք անգամ գերազանցում է առաջին սերնդի ցենտրիֆուգերի ծավալին:





























