Շվեդական նորարարական ստուդիաներից մեկի աշխատակիցները որոշել են  ամրացնել առանց այդ էլ հավերժական բարեկամությունը տիրոջ եւ ընտանի կենդանու միջեւ: Նրանք մշակում են No More Woof սարքավորումը, որն ընտանի կենդանիների միտքը մարդկային լեզվով է թարգմանում: Մշակողների խոսքով՝ սարքը դեռ կարողանում է կենդանիների մտքերը միայն փոխակերպել անգլերեն լեզվի:

Նոր ծրագիրը թույլ կտա ընտանի կենդանիներին ուղղակիորեն շփվել շրջապատի մարդկանց հետ: Սարքը ականջակալ-վզկալ է եւ ամրացվում է կենդանու գլխին: Այն հագեցած է ԷԷԳ սենսորով, որն ընթերցում է շան կամ կատվի հուզական վիճակը, ինչպես նաեւ միկրոպրոցեսորով, որն այնուհետ ստացած տվյալները մշակում եւ վերափոխում է մարդկային շփման լեզվի: Առայժմ սարքի հիշողության մեջ հիմնական զգացմունքներ են՝ ուրախություն, զարմանք, քաղց, որոնք արտահայտվում են սարքի բարձրախոսից «Բարեւ: Ո՞վ ես» կա «Էյ, ես քաղցած եմ» արտահայտություններով, հաղորդում է Russia Today-ը:

No More Woof-ն այժմ վերանայման փոիլում է. սարքի ստեղծողները ինտերնետում հավաքում են պակասող գումարը: Նրանք, այնուամենայնիվ, համոզված են, որ դեվայսին մեծ ապագա է սպասվում: Սպասվում է, որ այն վաճառքում կհայտնվի 2014թ. գարնանը ու կարժենա մոտ 65 դոլար: