Վոլգոգրադի մարզում սուգ կհայտարավի կապված երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետ, որի հետեւանքով տարբեր տվյալների համաձայն զոհվել է 13-18 մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել են, հաղորդել է նահանգապետ Եկատերինա Գոլոդի մամուլի քարտուղարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պայթյունի նախնական ուժգնությունը գնահատվում է նվազագույնը 10 կգ պայթուցիկ նյութին համարժեք: Ընդ որում, ամենայն հավանականությամբ, զոհերի թիվ կարող էր ավելին լինել, եթե չգործեր այսպես կոչված արգելակման համակարգը, որը թույլ չի տվել մահապարտին անցնել մետաղական դետեկտորների շրջանակից դեպի սպասասրահ, որտեղ մեծ թվով ուղեւորներ էին կենտրոնացած, այս թվում նաեւ երեք գնացքների ուղերթի հետաձգման պատճառով: