Սոցիալական զանգվածի հետազոտությունը հստակ ցույց է տվել, որ ԱՄՆ-ում դեռահասների ճնշող մեծամասնությունն ատում է Facebook-ը որպես սոցիալական ցանց  եւ որպես ծառայություն: Facebook-ի համար նման երեւութները զարգանալու հարցում նշանակություն չունեն, քանի որ ԱՄՆ-ի դեռահասն այլընտրանք չունի, սիրում է, թե ատում, նա պարտավոր է օգտվել:

Դեռահասների համար Facebook-ը վերջին վայրն է, որտեղ նրանք կարող են տեղեկություններ փոխանակել, մեծ մասը սոցիալական ցանցն օգտագործում է հաղորդակցության համար, այլ ոչ թե որպեղ տեղեկատվական միջավայր: 16-18 տարեկան երիտասարդներն առավել հաճախ օգտագործում են Twitter կամ Instagram. Այնտեղ նրանց ակտիվությունը 80 տոկոսով ավելի ակտիվ են, քան Facebook-ում, հաղորդում է Airportal.ru-ն:

Նման վերլուծությունները չեն մտահոգում Մարկ Ցուկերբերգին, քանի որ ցանցն ակտիվ զարգանում է եւ էլ ավելի շատ մարդկանց է գրավում, ովքեր ծածկում են հին օգտատերերի արտահոսքը: Թեեւ Ցուկերբերգը նախատեսում է, որ Facebook-ը հասանելի լինի մոլորաիկ վրա ամենուրեք, ամեն տանը, նոութ-բուքում, բջջային հեռախոսում, Ռայան Թեյթը համարում է, որ մի քանի տարի անց սոցիալական ցանցի մասին առհասարակ կարող են մոռանալ: