Տավուշի մարզի Այգեպար սահմանամերձ գյուղի երեխաները Ձմեռ պապից ոչ թե խաղալիք եւ քաղցրավենիք են խնդրում, այլ խաղաղություն:

Նոր տարվա նախաշեմին մանկապարտեզում առաավոտյան ներկայացում է կայացել: Համակրելի Ձմեռ պապիկը` Սարգիս անունով տղան, ասել է, որ իսկական Ձմեռ պապից խաղաղություն է խնդրում:

Մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Մելիքյանի խոսքով` մանկապարտեզ է հաճախում 21 երեխա: Ամենափոքրիկը` Սուսաննան, 1,5 տարեկան է: Ավագները`5-6 տարեկան, հաջորդ տարի դպրոց կգնան:

Մանկապարտեզը կառուցվել էր 1963թ.: Վերջին տարիներին միջազգային եւ հայ կազմակերպությունների աջակցությամբ այն վերանորոգվել է, ջեռուցման համակարգ է անցկացվել:

Գյուղը սահմանին է գտնվում, եւ երեխաները հաճախ են կրակոցներ լսում: «Բայց չեն  վախենում: Նման դեպքերում մենք նրանց ննջարան ենք տանում», - նշել է տնօրեն Լիլիթ Մելիքյանը: