Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ջոնաթան Էյվսն ու Քեթրին Լիչը եզրափակել են տարին հայ-բրիտանական հարաբերությունների տեսակետից: Հայ-բրիտանական հարաբերությունների տեսակետից անցնող տարին արդյունավետ համարելով՝ Ջոնաթան Էյվսն առանձնացրել է երեք կարեւոր իրադարձություն՝ արքայազն Չարլզի այցը Հայաստան, Հայաստանում Բրիտանիայի օրերը, որոնց ընթացքում մշակութային եւ բիզնես կապերի տեսանկյունից մի շարք կարեւոր միջոցառումներ տեղի ունեցան, ինչպես նաեւ Գյումրիում Բայրոնի անվան դպրոցի համար միջոցների հավաքումը:

«Ակնկալում եմ եւս մեկ արդյունավետ ու հետաքրքիր տարի հայ-բրիտանական հարաբերությունների տեսակետից»,- նշել է դեսպանը:

Իր հերթին Քեթրին Լիչը ողջ աշխարհի հայերին հոյակապ տոներ է մաղթել: