Իրանի իշխանությունները ձերբակալել են տեղացի միլիարդատիրոջը՝ Sorinet Group-ի ղեկավար Բաբաք Զանջանիին, ով մեղադրվում է պետբյուջեին մեքենայությունների միջոցով վնաս հասցնելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Զանջանին նաեւ ընդգրկված էր ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի «սեւ ցուցակի» մեջ, որ ներդրվել էր Իրանի ատոմային ծրագրի կապակցությամբ: Տեղական լրատվամիջոցների տվյալներով, միլիարդատիրոջ ձերբակալության հնարավոր պատճառը կարող էր լինել նավթի վաճառքից ստացված եկամուտների վատնումը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ներկայումս Զանջանին պահվում է Թեհրանի «Էվին» բանտում:





























