Ամանորի նախօրեին Նյու Յորքի Թայմս սքվերում փորձարկել են ամանորյա ժամանակի գունդը: Այդ զարդարանքն ամեն տարի առանցքային դեր է խաղում Մանհեթընի տոնակատարություններում: Ավանդույթը գրեթե մեկ դար գոյություն ունի: Դեկտեմբերի 31-ին, կեսգիշերին ուղիղ մեկ րոպե առաջ գունդը սկսում է իջնել 23 մետր բարձրությունից եւ ժամը 00:00-ին հասնում ամենացածր կետին: Դա նշանակում է, որ նոր տարին սկսվեց: Գնդի տրամաչափը 3,6 մետր է: Այն բաղկացած է ավելի քան 2600 եռանկյուն բյուրեղներից եւ տասնյակ հազար լուսադիոդներից, հաղորդում է NDTV-ն:

Ամեն տարի գունդը ձեւավորում են տարբեր թեմաներով: Այս տարի երեւակայության շնորհն է: Գնդի իջնելը տեսնելու համար կհավաքվի մոտ մեկ միլիոն մարդ, իսկ հեռուստացույցով այն կդիտի մեկ միլիարդ: Առաջին անգամ արարողությունը տեղի է ունեցել 1907 թվականին: