Իրանի իշխանությունները ապրիլի 11-ից հայտարարել են Mersad (Դարան) անունով նոր սերնդի զենիթային հրթիռների զանգվածային արտադրությունը սկսելու մասին, հայտնում է AFP գործակալությունը։

Ինչպես հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, այդ հրթիռներն ընդունակ են մոտ եւ միջին հեռավորության վրա ոչնչացնել ժամանակակից ռազմական ինքնաթիռները։ «Զանգվածային արտադրությունն սկսված է, եւ հրթիռների զգալի քանակ արդեն այս տարի կտեղափոխվի պաշտպանական բանակի զինանոց»,- նշել է նախարարը։