Իրանի հարավում, այսօր՝ հունվարի 2-ին, 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Իրանի հեռուստատեսության տվյալներով՝ զոհվել  մեկ, վիրավորվել՝ 12 մարդ:

Ամենից շատ տուժել է Բաստակ քաղաքը, որը գտնվում է Թեհրանից 1200 կմ հեռավորության վրա: Քաղաքում վնասվել է շինությունների մեծ մասը, փրկարարական աշխատանքներ են ընթանում, հաղորդում է «Ազատությունը»:

«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ հիմնական ստորերկրյա ցնցումին 4,3 մագնիտուդով հետցնցումներ են հաջորդել:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգի Լար քաղաքից 50 կմ դեպի հարավ: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խրության վրա: