Բրիտանական ոստիկանության ստորաբաժանումներից մեկում կարծում են, թե չորքոտանի տեսուչները, որոնք թոշակի են անցնում, ոչ պակաս վարձատրման են արժանի, քան մարդիկ: Նման որոշումը հարուցել է հարկատուների դժգոհությունը:

Նոթթինգհեմշիրի ոստիկանությունը որոշել է, որ ծառայությունը թողնող շներին եւս թոշակ է հասնում: Ըստ ծրագրի, զորացրումից հետո երեք տարվա ընթացքում նրանք տարեկան 500 ֆունտ անասնաբուժական նպաստ են ստանալու, հաղորդում է RT-ն:

Նոթթինգհեմշիրի ոստիկանությունը կարծում է, որ ոստիկանական շների ծանր աշխատանքը պետք է ճանաչվի: Սակայն պետական մարմիններում կրճատումների ֆոնին, երբ բազմաթիվ ոստիկաններ կորցրել են աշխատանքը, այդ ծրագիրը հարուցել է շատերի վրդովմունքը: