Apple ընկերությունը գնել է SnappyLabs սթարթափը, որը մշակում է SnappyCam հավելվածը: Այն ապահովում է iPhone սմարթֆոնով լուսանկարահանման արագացումը:
SnappyLabs սթարթափի թիմը բաղկացած է ընդամենը մեկ մարդուց՝ Մելբուռնի համալսարանի ասպիրանտ ջոն Պապանդրիուպուլոսից,ով կմիանա Apple-ին:
Ծրագրավորողը մեթոդ է մշակել, որը թույլ է տալիս լուսանկարել վայրկյանում 20-30 կադր արագությամբ, ավելի արագ, քան սմաթրֆոնի տեսախցիկով:
Նա վենչուրային հիմնադրամներից խոշոր ներդրումներ չի ներգրավել: Նախկինում SnappyCam հավելվածը Apple-ի App Store-ում վաճառվում էր մեկ դոլարով, սակայն այժմ հեռացվել է օնլայն-անութից:
Նոր սարքի միջոցով Apple-ը բարելավելու է սեփական սարքերի աշխատանքը: Գործարքի արժեքը չի հաղորդվում:





























