Կոստա Ռիկայում տեղի ունեցած Zapote Bull փառատոնի ժամանակ տեսախցիկները ֆիքսել են` ինչպես է 500 կիլոգրամանոց ցուլը մի կնոջ օդ շպրտել, որն այնքան բարձր է թռել, որ անցել է արգելապատնեշի վրայով եւ ընկել հանդիսատեսի վրա:

Մինչեւ մարդկանց բազմությունը սարսափահար նայել է, թե ինչ է տեղի ունենում եւ մինչեւ բժիշկների օգնության հասնելը` կինն որոշ ժամանակ ընկած մնալուց հետո կանգնել է, ժպտացել ու նույնիսկ հարցազրույց տվել:

The Mirror-ը տեղեկացնում է, որ Ամանորի ընթացքում ամեն տարի Կոստա Ռիկայի Zapote շրջանում տեղի է ունենում կորիդայի փառատոն:

Այս տարվա փառատոնի ընթացքում 97 մարդ տարբեր վնասվածքներ են ստացել, որից 27-ին տեղափոխել են հիվանդանոց: