Չինական Հարբին քաղաքում մեկնարկել է աշխարհում ամենամեծ սառցե քանդակների ամենամյա փառատոնը: Լավագույն վարպետներն աշխարհի տարբեր երկրներից իսկական սառցե քաղաք են ստեղծել: Այս տարվա փառատոնը հինգ մասերից է բաղկացած, նվիրված է ձմեռային զբոսաշրջությանը, տնտեսության, սպորտին, մշակույթին եւ արվեստին:

Քաղաքի գլխավոր հրապարակում 13 հրապարակ է կառուցվել, 9 փողոց, 17 կետ: Ընդամենը կառուցվել է 39 սառցե եւ ձնե օբյեկտ: