Twitter միկրոբլոգերի ծառայությունը ներկաայցրել է սեփական Vine տեսածառայության վեբ-տարբերակը, որը նախկինում հասանելի էր միայն բջջային սարքավորումների վրա:
Vine ծառայությունը թույլ է տալիս ստեղծել 6 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակներ բջջային սարքավորումից եւ այն կիսվել ընկերների հետ: Ծառայությունից կարող էին օգտվել iPhone-ի տերերը, Android եւ Windows Phone համակարգերից օգտվողները:
Vine-ի վեբ-տարբերակի սկզբունքային տարբերությունն այն է, որ բացակայում է նոր տեսագրություն անելու եւ հրապարակելու հնարավորությունը:





























