Միջազգային քաղաքական ասպարեզում Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին տիրող իրավիճակի հետ ապշեցուցիչ զուգահեռներ են ձեւավորվել: Այդ մասին գրում է պրոֆեսոր Մարգարեթ Մաքմիլանը (Քեմբրիջի համալսարան), հաղորդում է Independent-ը: Օրինակ, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, պարզաբանում է լրագրող Իեն Ջոնսթոնը:
Եթե Իրանն ատոմային ռումբ ունենա, հավանաբար սպառազինությունների մրցավազք կսկսվի: Սա կարող է վերականգնել իրադրությունը, որը տիրում էր Բալկաններում 100 տարի առաջ, Brookings Institution-ի զեկույցում գրել է Մաքմիլանը: «Ազգայնականության վրա հիմնված համանման ծրագրավորումը վտանգ է պարունակում՝ կոնֆլիկտի մեջ ներքաշել գերտերություններին՝ ԱՄՆ, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, որոնք փորձում են պաշտպանել իրենց հաճախորդների շահերը»,- ասվում է զեկույցում:
Պրոֆեսորը գտել է նաեւ այլ զուգահեռներ. ահաբեկիչ իսլամիստները կոմունիստների եւ անարխիստների օրինակ են, որոնք քաղաքական սպանություններ են իրագործել: 1914թ.-ին Գերմանիան վերելք էր ապրում եւ վիճարկում էր Մեծ Բրիտանիայի հզորությունը, այսօր որոշ ամերիկացիներ զգուշանում են Չինաստանից: Եւս մեկ ընդհանուր գիծ. տարածվում են ազգայնականության եւ աջ գաղափարախոսությունները, հաղորդում է Inopressa.ru-ն:
Մաքմիլանը նաեւ ընդգծել է. այսօր, ինչպես եւ ХХ դարի սկզբում, համարվում է, որ երկարատեւ խաղաղությունից հետո լայնածավալ պատերազմը գերտերությունների միջեւ անհնարին է: Պրոֆեսորը համաշխարհային առաջնորդներին կոչ է անում միմյանց հետ կապ պաշտպանելով միջազգային կայուն կարգուկանոն հաստատել:





























