Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին եւ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդի հանդիպումը կկայանա Ժնեւում հունվարի 9-10-ին՝ «վեցնյակի» եւ Իրանի միջեւ կայացած ժնեւյան համաձայնության հետ կապված դեռեւս չլուծված հարցերը քննարկելու համար, երեքշաբթի հաղորդում է Press TV հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Արաքչիի եւ Շմիդի հանդիպումը տեղի կունենա շաբաթվա վերջին: Ժնեւում ձեռք բերված համաձայնությունների իրականացման համար, Արաքչիի խոսքով, կարող է սկսվել հունվարի 20-ին, ավելի ուշ: Ավելի վաղ իրանցի դիվանագետները սա անվանում էին համաձայնության օրենքի ուժ ստանալու ժամկետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սպասվում է, որ բանակցությունների հաջորդ փուլում կողմերը կշարունակեն քննարկել համաձայնությունների իրականացման մեխանիզմները, որոնք ձեռք են բերվել 2013թ.-ի նոյեմբերի 24-ին: Այն ժամանակ Իրանի եւ միջազգային միջնորդներԻ(Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան ու Գերմանիա) միջեւ համաձայնություն կայացավ Իրանի միջուկային ծրագրի վերահսկման միջոցների վերաբերյալ՝ ակնկալելով լիարժեք համաձայնություն: Մասնավորապես, Իրանը պարտավորվեց դադարել 5 տոկոսից ավել ուրանի հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի եւ ցենտրիֆուգերի արտադրությունը, թույլ տալ ԱԷՄԳ տեսուչներին մուտք ունենալ միջուկային օբյեկտներին:





























