Կալիֆորնիացի 45-ամյա տղամարդը նախկին կնոջ հետ վիճելուց հետո դիտավորյալ վրաերթի է ենթարկել եւ սպանել նախկին կնոջը պատկանող չիխուախուա տեսակի շանը:

Պատահարը տեսագրել են տների անվտանգության տեսախցիկները:

Տեսագրությունում երեւում է` ինչպես է Դեյվիդ Պարկերը իր մեքենայի բեռնախցիկից հանում շանը, հետո նստում մեքենան, իսկ այդ ընթացքում 5,5-ամյա  Քոու Քոու անունով շնիկը մեքենայի հետեւից առաջ է գալիս  եւ կանգնում մեքենայի առջեւ: Դեյվիդը նախ մեքենան հետ է վարում, ուղղում այն, իսկ հետո արագ քշում Քոու Քոուի վրա եւ նրան վրաերթի ենթարկում: Շունը փորձում է մի կողմ փախչել մեքենայից, սակայն չի հասցնում:

Բնակիչներից մեկը Քոու Քոուին գտել է նրբանցքում սատկած:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ Դեյվիդը վերջերս է բաժանվել կնոջից, իսկ մինչեւ ամուսնալուծությունը շունը մնացել է որպես չեզոք 3-րդ կողմ:

Կինը նշել է, որ իր նախկին ամուսինը դիտավորյալ է շանը վրաերթի ենթարկել, քանի որ ինքը մերժել է նախկին ամուսնուն նրանց կեսաթոշակային ֆոնդից գումար տալ:

Դեյվիդին ձերբակալել են, բայց նա հերքել է, որ շանը դիտավորյալ է մեքենայի տակ գցել: