Իրաքի անվտանգության ուժերը Բաղդադից 360 կմ արեւմուտք գտնվողն Էլ-Հալիդիա քաղաքում մասշտաբային հարձակում են սկսել «Իրաքի եւ Լեվանտի իսլամական պետություն» խմբավորման («Ալ Կաիդայի» իրաքյան թեւը) դիրքերի ուղղությամբ:
Հաղորդվում է, որ ահաբեկիչները թքնվել են քաղաքում եւ խաղաղ բնակչությանը որպես «կենդանի վահան» են օգտագործում:
Քաղաք են մտել բանակի ստորաբաժանումները՝ տեխնիկայով: Կենտրոնական թաղամասերում ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունենում, օդում շրջում են ուղղաթիռներ: Ներկայումս բանակի ջոկատները փորձում են գրոհայիններին դուրս մղել դեպի քաղաքի արվարձանները:
Օդային հարվածների հետեւանքով սպանվել է 6 գրոհային, եւս 4-ը վիրավորվել է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սիրիական «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Նշենք, որ Իրաքի Անբար նահանգը որոշ ժամանակ առաջ համարվում էր երկրի ամենաանկայուն նահանգներից մեկը: Նախկինում այն ներառված էր, այսպես կոչված, սուննիական եռանկյան մեջ եւ համարվում էր երկրում «Ալ Կաիդայի» բաստիոնը:





























