Գերմանիայում նոր սկանդալ է բորբոքվել՝ ինտերնետում տեսագրության հրապարակումից հետո, որտեղ հարբած երիտասարդը միզել է Հոլոքստի զոհերի հուշարձանին:

Միջադեպը տեղի է ունեցել նոր տարվա տոնակատարությունների ժամանակ: Տեսարությունում երեւում է, թե ինչպես է երիտասարդը բարձրանում բետոնե սալիկի վրա ու այնտեղից միզում հուշարձանի վրա:

Հուշարձանի պղծումը տեղի է ունեցել իրավապահների աչքի առաջ, սակայն նրանք հրաժարվել են միջամտել դա պատճառաբանելով նրանով, որ իրենց լիազորությունների մեջ նման գործողությունները կանխելը չի մտնում, հաղորդում է N-24պարբերականը:

Այդ պատմությունը վրդովվեցրել է Գերմանիայի իսրայելցի դիվանագետներին, հաղորդում է ՆՏՎ-ն: