Ավստրալական Վինձորում ավազե քանդակների միջազգային մրցույթ է անցկացվել, որը կրել է «Կորուսյալ աշխարհ» անվանումը:
Հաղորդում են, որ մասնակիցները ողջ աշխարհից սեղմված ավազից քանդակում էին դինոզավրեր ու մամոնտներ, քանդակագործական խմբեր էին կանգնեցնում, որոնք առասպելական բովանադակություն ունեին:
Հիմնական մրցանակը 4500 դոլար գումարի տեսքով երկորդ տարին անընդմեջ բաժին է հասնում տեղացի Ջինո Վան Բրյուսենենին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Associated Press-ին:











