Ռուսաստանի Կոստրոմայի մարզի դպրոցականների ծնողներն այս տարվա արդեն երկրորդ քառորդում հնարավորություն կունենան SMS-հաղորդագրության միջոցով տեղեկանալ իրենց երեխաների գնահատականների մասին: Սա «Էլեկտրոնային դպրոց» ծրագրի մաս է կազմում, որը ներմուծվում է մարզի միջնակարգ կրթության համակարգ:
Համակարգը նախատեսում է ստեղծել այսպես կոչված «էլեկտրոնային օրագրեր», որոնք օգտատերերին կծանոթացնեն դպրոցում ուսումնական գործընթացի, իրենց երեխաների առաջադիմության մասին՝ մարզային կրության համակարգի կայքում գրանցվելուց հետո: Ծնողները կարող են նաեւ վերահսկել երեխայի դպրոց գնալու եւ վերադառնալու ժամը, օնլայն վճարել նրա ճաշի դիմաց: Թարմացումների հաճախականությունը կորոշի դպրոցը, հաղորդում են շրջանի ադմինիստրացիայից:





























