Վերջին հետազոտությունները հաստատում են, որ կենդանի օրգանիզմներն ավելի մեծ ազդեցություն եւ ունեցել մեր մոլորակի վրա, քան նախկինում էր ընդունված համարել: Հնարավոր է, որ Երկրի վրա նույնիսկ մայրցամաքներ չլինեին, եթե կյանք չլիներ դրա վրա:
Ավիացաիայի ու տիեզերագիտության գերմանական կենտրոնի գիտնականները ծրագիր են ստեղծել, որը համեմատում է բակտերիաների ու քարաքոսերի ունեցած ազդեցությունը Երկրի ցամաքային մակերեսի վրա: Ծրագիրը համեմատել է Երկրի համակարգչային երկու մոդել. մեկի վրա կյանք եղել է, ինչպես եւ 3,5 մլդ տարի առաջ տեղի էր ունեցել, մյուսի վրա՝ ոչ:
Գիտնականների խոսքով՝ բակտերիաներն ու քարաքոսերն ազդում են ժայռտերի վրա: Դրանք նպաստում են, որպեսզի հրաբուխների մագման հնարավորինս երկար հեղուկ վիճակու մնա, հոսի ու մեծ մակերեսով տարածքներ ծածկի: Արդյունքում սա կարող է ավելացնել ցամաքի մակերեսը:
Մոդելավորման արդյունքում պարզվել է, որ 3,5 մլդ տարի առաջ ի հայտ էր եկել ցամաքի միայն 5 տոկոսը:
Հստակ ասել, որ մայրցամաքների առաջացման համար պատասխանատու են հենց բակտերիաները, քարաքոսներն ու այլ օրգանիզմներ, գիտնականները չեն կարող: Սակայն արդեն ապացուցված է, որ կենդանի օրգանիզմների դերն այդ գործում շատ ավելի մեծ է, քան նախկինում ընդունված էր համարել, հաղորդում է Gismeteo-ն:





























