Մոսկվայի կենտրոնում էքսկավատորն ընկել է փորվածքի մեջ եւ շրջվել։ Տրետյակովի թանգարանի նոր մասնաշենքի շինարարության վայրում տեղի ունեցած դեպքն արձանագրել են արտաքին վերահսկողության տեսախցիկները։
Կադրերում երեւում է, թե փորվածքի մոտ աշխատող կռունկավարը ինչպես է կորցնում ղեկավարումը։ Էքսկավատորն ընկնում է եւ շրջվում։
Հաղորդվում է, որ կռունկավարը չի տուժել, ընդամենը թեթեւ քերծվածքներ է ստացել, հայտնում է ՆՏՎ-ն։
Ենթադրվում է, որ նա աշխատանքի է դուրս եկել խիստ հարբած վիճակում։ Ծառայողական ստուգում է կատարվում, հայտնում է «Ռոսբալտը»։











