Բոլիվիայում ավարտին է մոտենում ճոպանուղու շինարարությունը, որը մայրաքաղաք Լա-Պասը միացնում է Էլ-Ալտո քաղաքի հետ:
Նոր ցանցի առաջին ուղին ծրագրվում է բացել մարտին, իսկ համակարգը լիովին պատրաստ կլինի օգոստոսին: Բոլիվիական ճոպանուղին կդառնա ամենախոշորն աշխարհում, հաղորդում է Euronews-ը:
Նոր տրանսպորտը կներառի 427 խցիկ, որոնք կարող են տեղափոխել ժամում 18000 մարդ: Սա էապես կնվազեցնի ավտոտրանսպորտի ծանրաբեռնվածությունը ու երկու քաղաքների միջեւ ուղեւորափոխադրումները ավելի հարմարավետ կդարձնի: Բարձր լեռնային գոտիների վրա գտնվող Լա-Պասի ու Էլ-Ալտոյի միջեւ հեռավորությունը հաղթահարելու համար 24 րոպե կպահանջվի, ինչը այժմ կազմում է 1.5-2 ժամ:
«Տաթեւի թեւեր» ճոպանուղին մտավ Գինեսի ռեկորդների գրքի մեջ (վիդեո)











