ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հրավեր է ստացել այցելել Իրան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Mehr-ին:

«Տիկին Էշթոնը արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի կողմից բաց հրավեր է ստացել այցելել Թեհրան, երբ ցանկանա»,- հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին:

Եվրոպացի դիվանագետի մամուլի ծառայությունն այս տեղեկությունը դեռ չի հաստատել: