ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում 71-ամյա կինը կորցրել է մեքենայի կառավարումը, մտել դեղատուն և հարվածել դեղատնից դուրս եկող 18-ամյա հաճախորդուհուն:
Անվտանգության տեսախցիկը ֆիքսել է պատահարը, որում երևում է` ինչպես է մեքենան կոտրում դեղատան մուտքի դռները, մտնում ներս, հարվածում դուրս եկող հաճախորդներից մեկին, իսկ ականատեսները վթարից վայրկյաններ անց հանում են իրենց հեռախոսները` մեքենան նկարելու համար:
Վրաերթի ենթարկված կինն աննշան վնասվածքներ է ստացել:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ երկու տարվա ընթացքում նույն դեղատուն արդեն երրորդ անգամ է մեքենա մխրճվում:











