Հունվարի 9-ին ամերիկյան Վիրջինիա նահանգում ՆԱՍԱ տիեզերակայանից մեկնարկել է «Սիգնուս» բեռնատար տիեզերանավը:
Հունվարի 12-ին «Սիգնուսը» պետք է բախում իրականացնի Միջազգայի Տիեզերական կայանի հետ:
Նավի մեջ ավելի քան 1.3 տոննա ծավալով տարբեր տեսակի բեռներ են, այդ թվում պարեն, ջուր, պահեստամասեր եւ 800 մրջյուն:
Գիտնականները մրջյուններին ուղարկել են անօդ տարածության պայմաններում նրանց վարքին հետեւելու համար: Փորձն իրականացնում էր BioServe Space Technologies ընկերությունը, հաղորդում է Gismeteo-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին:
«Երբ մեծ քանակությամբ մրջյուններ փակ տարածության մեջ են, յուրաքանչյուրը սկսում է շրջանային շարժումներ կատարել, այդ կերպ փոքր տարածք է զբաղեցնում,- պատմել է ծրագրի տնօրեն Ստեֆանի Քանթրիմենը:- Երբ ազատ տարածության մեջ է, յուրաքանչյուրը շարժվում է ուղիղ ընթացքով: Մենք ցանկանում ենք պարզել, ինչպես կդրսեւորեն իրենց միկրոգրավիտացիայի պայմաններում»:
Հաղորդում են, որ վերադարձին «Սինգուսը» աղբը կվերցնի, որն իր հետ միասին կայրվի մթնոլորտի սեղմ շերտերում: Հաջորդ տարվա ընթացքում յոթ նման մեկնարկ տեղի կունենան դեպի Միջազգային Տիեզերական Կայան:











