Samsung ընկերությունը չի հոգնում բջջային սարքավորումների կառավարման նոր հնարքներ մշակել: Այսպես, Galaxy S4 սմարթֆոնում առկա է SmartStay ֆունկցիան, որի շնորհիվ վիդեոն կանգ է առնում, եթե օգտատերը թեքում է գլուխը սարքից: Եվրոպական պատճենային կառույցը հրապարակել է Samsung-ի պատճեն, որը հնարավոր է նոր շարժումների օգնությամբ կառավարել: Փաստաթղթում նկարագրվում է սմարթֆոնը գլխի շարժումներով կառավարելու միջոցը:

Դիմացի տեսախցիկը հետեւում է օգտատերի շարժումները, գնահատում է այս կամ այն շարժումը՝ որպես գործողության հրաման: Տեսախցիկը ճանաչում է գլխի շարժումը, աչքի թարթումը, հաստատելու կամ ժխտելու շարժումները: Չի հաղորդվում, թե որ շարժումն ինչ է նշանակում: Ենթադրվում է, որ նոր ծառայությունը հարկավոր կլինի էջեր թերթելու, որեւէ գործողություն հաստատելու կամ մերժելու համար, հաղորդում է Igeek.ru-ն:

Պատճենի պահանջ հարավկորեական արտադրողը պատվիրել էր 2013թ. հուլիսին: Փաստաթղթում նշվում է, որ կառավարման այս տեսակը հարկավոր է այն ժամանակ, երբ օգտատերը չի կարող ձեռքով դիպչել էկրանին: Հնարավոր է, որ բջջային հեռախոսի կառավարման այս եղանակը կիրառելի կլինի Samsung Galaxy S5 մոդելում, որն ի հայտ կգա այս տարի գարնանը: