«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) Սեւան քաղաքում բնակվող կապավորի ընտանիքին բնակելի տարածք է նվիրել: Արտավազդ Գասպարյանը դեռ 1941 թվականից սկսել է աշխատել «Հայաստանի Հեռախոսային Ցանցերի» Սևանի տարածքային կոմուտատորում և իր կյանքի 55 տարին նվիրել է այդ աշխատանիքին: Հոր ճանապարհը շարունակել է տղան` Սերգեյը, ով 1972 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է կապի ոլորտում: Ներկայումս, «ԱրմենՏելը» նրանց 89,9 քմ տարածքով բնակարան է նվիրել:

«Հուսով եմ ընկերության նախաձեռնությունը կօգնի այս ընտանիքին՝ ավելի վստահ նայել վաղվա օրվան, խթան կհանդիսանա բարեկեցիկ կյանքի և պայծառ ապագայի կառուցման համար»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: