Չդադարելով հոգալ կուսակիցների առողջության համար՝ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այս անգամ որոշել է վերահսկել նրանց սեռական կյանքը: Ըստ նրա՝ սեռական հարաբերություններ պետք է ունենալ տարեկան երեքից-չորս անգամ:
«Պոռնոգրաֆիայի ազդեցությամբ երիտասարդ սերնդի մոտ նորմա է ձեւավորվում՝ որքան շատ, այնքան լավ: Որքան հազվադեպ, այնքան լավ: Եվ միայն այն դեպքում, երբ կա փոխադարձ համակրանք»,-ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ մինչ այդ նա արդեն փորձել է կուսակիցներին հետ պահել ալկոհոլից ու ծխախոտից: Նա նաեւ նշել էր միս օգտագործելու վնասակարության մասին՝ որպես օրինակ բերելով նորվեգական փորձը:





























