Վաղը` ապրիլի 14-ին տեղի կունենա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 10-րդ համագումարը և կնշվի միության ծննդյան 10-րդ տարելիցը:

Համագումարի ընթացքում կներկայացվեն ԻՏՁՄ 2009 թվականի հաշվետու և գործառնական զեկույցներ, տեղի կունենա ԻՏՁՄ կանոնադրության փոփոխությունների և լրացումների հաստատում, կառաջադրվեն և կընտրվեն միության նախագահը և վարչության անդամները:

Համագումարին ներկա կլինեն ՀՀ կառավարության, նախարարությունների և գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, հայաստանյան ՏՀՏ ընկերությունների շուրջ 150 ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես կգա նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: