Ամերիկյան «Հաբբլ» տիեզերական աստղադիտարանից 50-ժամյա էքսպոզիցիա եւ գրավիտացիոն լինզավորման եմթոդն է պահանջվել՝ արձանագրելու Երկրից ավելի քան 12 մլրդ լուսատարի հեռավորության վրա գտնվող 3000 համաստեղությունների խավար լույսը:
Տիեզերական աստղադիտակի գիտական ինստիտուտի Frontier Fields նախագծի ղեկավար Ջենիֆեր Լոտցը հայտնել է, թե սա այդքան հեռու գտնվող գալակտիկաների առաջին լուսանկարներն են, օբյեկտները 10-20 անգամ ավելի խավար են, քան հնարավոր էր եղել նախկինում տեսնել:
«Հաբբլի» լուսանկարում կարելի է տեսնել Abell 2744 հնագույն համաստեղությունների խումբը: Գիտնականները մտադիր են հաշվարկել այդ կլաստերի զանգվածը:
Նախագծի առաջին փուլը կավարտվի 2014թ. մայիսին, հաջորդ երեք տարիներին գիտնականները ծրագրում են լուսանկարել եւս 5 հատվածներ: Լոտցը նշել է, թե իրենց նպատակներից մեկն է պարզել տիեզերքի զարգացումը գոյության սկզբում, եւ ինչպես են հայտնվել խոշոր աստղային համակարգերը:































